Ֆրանսիայում շարունակվում է թենիսի բաց առաջնությունը: Կանանց մրցաշարից արդեն իսկ դուրս են մնացել չինուհի Լի Նան, ամերիկուհիներ Վիլյամս քույրերը, ինչը խաղարկության ամենամեծ անակնկալն է: Նման պայմաններում դեռ վաղ է խոսել հնարավոր հաղթողի մասին, քանզի անակնկալ կարող է պատահել նաև հաջորդ փուլերում: Համենայն դեպս ուժեղագույններից պայքարը շարունակում է Մարիա Շարապովան, ում ճակատագիրը բացառիկ նպաստավոր պայմաններ է ստեղծել Ռոլան Գարոսում աչքի ընկնելու համար:
Տղամարդկանցից վստահ ելույթները շարունակում են սերբ Նովակ Ջոկովիչն ու Ռոջեր Ֆեդերերը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ